2024 թվականին Լուսին մարդու վերադարձի շանսերը կրճատվում են
Դատելով 2021 թվականի ֆինանսական տարվա հրապարակված փաստաթղթերից՝ ԱՄՆ Սենատը մտադիր է կրճատել «Արտմիդա» ծրագրի հատկացումները, որի նպատակն է Լուսին մարդու վերադարձն ու արբանյակի վրա բնակատեղի կառուցելը: Առաջիկա ամիսներին կոնգրեսականները մտադիր են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետ օրինագիծ քննարկել, որը պետք է հաստատի ամռանը հատկացումների մասին օրենքը, գրում է HighTech-ը՝ հղում անելով Space News-ին:
Եթե օրինագիծը հավանություն ստանա, ապա NASA-ն իր ծրագրերի իրականացման համար կստանա 23,495 մլրդ դոլար, ինչը 1,75 մլրդ դոլարով քիչ է, քան գործակալությունը խնդրել էր 2021 թվականի ֆինանսական տարվա համար: Գործակալությանը պետք էր 3,2 մլրդ դոլար մեկ կամ մի քանի իջեցվող մոդուլների մշակման համար: Օրինագծի համաձայն՝ Սենատը հատկացրել է ընդամենը 1 մլրդ դոլար:
Չնայած նրան, որ կոմիտեն աջակցում է Լուսին ամերիկացի աստղագնացների վերադարձի հարցով առաքելությանը՝ ամենամեծ ռիսկերն ու ծախսերը կապված են իջեցվող տարրերի մշակման հետ:
Դա սպառնալիքի տակ է դնում լուսնային առաքելության գրաֆիկը: Ինչպես սեպտեմբերին հայտնել է NASA-ի տնօրեն Ջիմ Բրայդենստայնը, «Արտեմիդա» ծրագրի իրականացումը կպահանջի 3,2 մլրդ դոլար:
Եթե ֆինանսավորումը չեղարկվի, ապա քիչ հավանական է, որ Լուսին վայրէջքը կիրականացվի 2024-ին: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Ջո Բայդենը՝ ի տարբերություն Թրամփի, իր ծրագրում քիչ ուշադրություն է հատկացրել տիեզերքին՝ կենտրոնանալով երկրային խնդիրների վրա: