Pfizer-ի գլխավոր տնօրենը վաճառել է իր բաժնեմասը պատվաստանյութի թեստավորման արդյունքների հայտարարման օրը
Pfizer դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան վաճառել է իր 5.6 միլիոն դոլարի բաժնետոմսերն այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարեց COVID-19-ի դեմ պատվաստանյութի թեստավորման խոստումնալից արդյունքների մասին, հաղորդում է AFP-ն:
Ընկերության հայտարարության համաձայն` այս վաճառքը պարբերաբար իրականացվող վաճառքների նախապես պատրաստված ծրագրի մաս էր, երբ բաժնետոմսերը որոշակի գնի են հասնում:
Հայտնի է, որ Pfizer-ի փոխնախագահ Սելի Սասմանը նույնպես վաճառել է ընկերության իր բաժնեմասը մոտ 1.8 միլիոն դոլարով:
Pfizer-ի բաժնետոմսերի գինն աճել է ավելի քան 7 տոկոսով` երկուշաբթի 15 տոկոսից բարձր առավելագույնից հետո, երբ հայտարարվեց, որ մինչ այժմ անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութը, որը մշակվում է գերմանական BioNTech ընկերության հետ համատեղ, 90 տոկոսով արդյունավետ է: