COVID-19 պատվաստանյութերի ուսումնասիրությունները երեխաների և հղի կանանց շրջանում կսկսվեն 2021 թվականի ամռանը
«Գամալեյա» կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել է, որ Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութի հետազոտությունը երեխաների և հղի կանանց վրա կսկսվի 2021 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ հաղորդում է Interfax-ը:
«Երեխաների և հղի կանանց վերաբերյալ կարող ենք ուսումնասիրություն սկսել, կարծում եմ՝ սկսած մայիս-հունիս ամիսներից»,- ասել է Գինցբուրգը:
Նա նաև հավելել է, որ ռուսական պատվաստանյութի նկատմամբ անվստահությունը հասարակության մեջ դեռ առկա է, բայց ժամանակի հետ այն արագորեն նվազում է: