Վրաերթ Առնո Բաբաջանյան փողոցում․ կա զոհ
Նոյեմբերի 11-ին, ժամը 16։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի սկզբնամասում քաղաքացին վրաերթի է ենթարկվել (գտնվում է երթևեկելի հատվածում)․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Ղ․) վրաերթի է ենթարկել Գառնիկ Կ․-ին (ծնված 1941 թ․)։
Փրկարարները Գառնիկ Կ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ մահացել է։