Ղազախստանում 115 ուղեւորով օդանավը բախվել է խոշոր թռչունների երամին
Ղազախական SCAT ավիաընկերության օդանավը երկրի արեւմուտքում Ատիրաու քաղաքից Նուր Սուլթան թռիչքի կատարելուց հետո բախվել է խոշոր թռչունների երամին, օդանավը բարեհաջող վերադարձել է օդանավակայան, տուժածներ չկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ավիաընկերության մամուլի ծառայությանը։
Պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան։
«Ատիրաու-Նուր Սուլթան չվերթը կատարելիս բարձրություն հավաքելու ժամանակ օդանավի վրա է թռել խոշոր թռչունների երամը (ենթադրաբար՝ սագեր կամ բադեր)։ Օդանավի հրամանատար Իվան Կարպովիչը որոշում է ընդունել օդանավակայան վերադառնալու մասին։ Վայրէջքը կատարվել է սովորական ռեժիմով՝ ինքնուրույն ղեկավարումով»,- նշված է ավիափոխադրողի հայտարարության մեջ։
Ընկերության տվյալներով՝ 115 ուղեւորով օդանավը վայրէջք է կատարել օդ բարձրանալուց հետո 12 րոպե անց։