«Թալիբան»-ը Բայդենին կոչ է անում հավատարիմ մնալ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին որոշմանը
«Թալիբան» արմատական շարժումը երեքշաբթի ԱՄՆ ապագա վարչակազմին Բայդենի գլխավորությամբ կոչ է արել հավատարիմ մնալ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ փետրվարյան համաձայնագրին, հաղորդում է Reuters-ը:
«Իսլամական էմիրությունն ԱՄՆ նորընտիր նախագահին եւ ապագա վարչակազմին ուղղված իր ուղերձում ցանկանում է շեշտել, որ համաձայնագրի իրականացումը մեր երկու երկրների միջեւ հակամարտության դադարեցման ամենախելամիտ եւ արդյունավետ գործիքն է»,- նշվում է «Թալիբան»-ի հայտարարության մեջ:
Ներկայումս ընթանում է ԱՄՆ զինված ուժերի դուրսբերումն Աֆղանստանից, որը, ինչպես սպասվում է, կավարտվի մայիսին, սակայն բախումներն ու ահաբեկչությունները երկրում շարունակվում են: