«Սուպերսոնիքս»-ը հավասար պայքարում հաղթեց «Մեդ Ֆոքսիս»-ին. Բասկետբոլի Ա լիգա
Հայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Սուպերսոնիքս»-«Մեդ Ֆոքսիս» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 80-76 հաշվով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամբողջ խաղի ընթացքում առավելությունը հյուրերի կողմն էր, և միայն վերջին րոպեին ամերիկյան թիմը կարողացավ հաղթանակ կորզել:
Ամերիկյան թիմը հաղթեց երրորդ ու չորրորդ քառորդներում, իսկ մյուս 2 քառորդում ուժեղ գտնվեց «Մեդ Ֆոքսիսը»:
Խաղում ամենաարդյունավետը «Մեդ Ֆոքսիսից» Դամիան Արչերն էր՝ վաստակած 28 միավորով: Նա նաև 1 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 1 արդյունավետ փոխանցում:
«Մեդ Ֆոքսիսը» պարտվեց ու այժմ «Ուրարտուից» հետ է մնում մեկ միավորով, իսկ «Սուպերսոնիքսը» 7 խաղում ունի 4 հաղթանակ: