Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է աշխատել ուժեղացված ռեժիմով
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է աշխատել արտակարգ և ուժեղացված ռեժիմով:
«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի ղեկավարությամբ, շարունակում են աշխատել արտակարգ ու ուժեղացված ռեժիմով: Արցախի փրկարարներն արձագանքում են բոլոր կանչերին և համապատասխան աջակցությունը ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն»,- նշված է հայտարարությունում:
Պատերազմական գործողություններին զուգահեռ ԱԻ ծառայությանը վերապահված է թիկունքային հումանիտար առաքելությունը: