«Տամբովը» պարտվեց. Հարոյանն ու Կարապետյանը մասնակցեցին հանդիպմանը
Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում «Տամբովը» տանը ուժերը չափեց «Ախմատի» հետ և պարտություն կրեց 0:1 հաշվով:
«Ախմատի» հաղթական գոլը 87-րդ րոպեին խփեց Արտյոմ Տիմոֆեևը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանն ու Ալեքսանդր Կարապետյանը խաղադաշտ էին դուրս եկել «Տամբովի» մեկնարկային կազմում: Հարոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Կարապետյանը փոխարինվեց 76-րդ րոպեին:
Այժմ «Տամբովը» 12 միավորով մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է, իսկ «Ախմատն» ունի 23 միավոր և 7-րդ տեղում է: