Ուկրաինայում տղամարդը դանակով սպանել է երկու մարդու եւ վիրավորել հինգին
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում նոյեմբերի 7-ին անհայտ տղամարդը դանակով սպանել է երկու մարդու եւ վիրավորել եւս 5-ին, այդ թվում՝ փոքր երեխայի, հայտնում է ТСН-ը:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Պարեկային ոստիկանության վարչության պետի առաջին տեղակալ Ալեքսեյ Բիլոշիցկին:
«Մեկ ժամից քիչ ավելի առաջ մենք հաղորդագրություն ստացանք կրկնակի սպանության մասին: Անհայտ տղամարդը դանակով կյանքից զրկել է երկու մարդու եւ վիրավորել եւս հինգին, այդ թվում՝ փոքր երեխայի»,- գրել է նա:
Բիլոշիցկիի խոսքով՝ պարեկները անմիջապես սկսել են զննել հարակից տարածքը՝ հանցագործին գտնելու համար:
«20 րոպեից էլ պակաս ժամանակում մենք հայտնաբերեցինք տղամարդու, ով, հնարավոր է, մասնակից է նշված իրադարձությանը: Քաղաքացին ձերբակալվել է»,- հավելել է Բիլոշիցկին: