Դալայ-լաման աշխարհի համար հիվանդությունների դարաշրջան է կանխատեսել
Դալայ-լաման հայտարարել է, որ աշխարհը թևակոխում է հիվանդությունների դարաշրջան և համարձակության կոչ է արել: Նա նշել է, որ աղետների պատճառն այն է, որ մարդկությունը վատ կարմա է կուտակել:
Դալայ-լաման բուդդիստներին խորհուրդ է տվել դժբախտություններից խուսափելու համար կարդալ Կանաչ Տարա մանտրան: «Եթե դուք այն կրկնեք, օգտակար կլինի», – ասել է հոգևոր առաջնորդը: