Հունաստանում ԱՄՆ դեսպան. Ինչ էլ որ լինի, մենք պետք է զսպենք Թուրքիային Արևմուտքի միջոցով
ԱՄՆ-ն «վճռականորեն աջակցում է» Հունաստանի կառավարության` Թուրքիայի հետ դիվանագիտական գործընթացին վերադառնալու ցանկությանը, ասել է Հունաստանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը Սալոնիկում կայացած առցանց գագաթնաժողովին, փոխանցում է Katimerini-ն:
Նրա խոսքով` ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Եվրամիության եւ Հունաստանի բոլոր գործընկերների գերխնդիրը նախնական բանակցությունների վերսկսումն է, եւ ԱՄՆ կառավարությունը «շատ է աշխատում» այդ ուղղությամբ` Աթենքին աջակցելու համար:
«Չեմ կարծում, որ կա երկու դաշնակից ՆԱՏՕ-ի շրջանակում, որոնք ավելի ուժեղ դիրքեր ունեն, քան Հունաստանը եւ ԱՄՆ-ն, ինչ էլ որ լինի, մենք պետք է զսպենք Թուրքիային Արեւմուտքի միջոցով,- ասել է նա:- Մենք պետք է Թուրքիայի կառավարությանը եւ թուրքական հասարակությանը դիմելու միջոց գտնենք` համագործակցության հնարավորություններ ստեղծելու եւ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ միասին աշխատելու համար»: