Կորոնավիրուսի եւ գրիպի կանխարգելման համար խորհուրդ է տրվում ավելի հաճախ օդափոխել սրճարաններն ու ռեստորանները. մասնագետ
Կորոնավիրուսի կանխման համար անհրաժեշտ է ավելի հաճախ օդափոխել սրճարաններն ու ռեստորաններ. լավ օդափոխության համակարգը զգալիորեն նվազեցնում է վարակման վտանգը: Նման կարծիք է հայտնել ռուս բժիշկ Եվգենի Տիմակովը:
Գրիպի բռնկումները հաճախ տեղի են ունենում վատ օդափոխվող տարածքներում, որտեղ մեծ կուտակումներ են լինում, ասել է նա: Պատահական չէ, որ գրիպի դեպքերի թիվն աճում է ձմռանը, երբ դռներն ու պատուհանները ամուր փակվում են ոչ միայն բնակարաններում, այլեւ` ռեստորաններում եւ սրճարաններում: Որքան վատ է օդափոխությունը փակ տարածքում, այնքան ավելի մեծ է գրիպի վիրուս պարունակող աէրոզոլային մասնիկների պահպանման հավանականությունն օդում:
Կորոնավիրուսը տարածվում է գրիպի նման, այսինքն` օդակաթիլային կաթիլներով, ուստի նույն կանխարգելիչ միջոցառումները խորհուրդ են տրվում երկու հիվանդությունների դեպքում էլ: Գիտնականներն արդեն նկատել են, որ լավ օդափոխվող ինքնաթիռներում, որտեղ օդը փոխվում է ամեն 15 րոպեն մեկ, գրիպով եւ կորոնավիրուսով վարակվելու ռիսկը նվազագույն է, նույնիսկ եթե ուղեւորները նստած են միմյանց կողքին: Նույնը վերաբերում է մարդկանց մեծ համակենտրոնացում ունեցող այլ տարածքներին. դրանք պետք է շատ լավ օդափոխվեն` վարակման ռիսկը նվազեցնելու համար:
Նա շեշտել է, որ ամենաուժեղ օդի շրջանառությունը մետրոյում եւ ինքնաթիռներում է, եւ այնտեղ կորոնավիրուսը մարդկանց այնքան չի սպառնում, որքան վատ օդափոխությամբ ցանկացած տարածքում, որտեղ օդը «կանգնած է»: Մասնագետը որպես այդպիսի տարածքներ նշել է, օրինակ, դիկոտեկտենրի նկուղային տարածքները, որտեղ օդորակիչը լավ չիաշխատում կամ ընդհանրապես չի աշխատում: Նման տարածքներում վարակման վտանգը շատ մեծ է: