Կորոնավիրուսի իմունիտետը տեւում է կես տարի. գիտնականներ
Նրա մոտ, ով հիվանդանում է Covid-19-ով, ձեւավորվում է իմունիտետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն տեւում է մի քանի ամիս: Դա լավ լուր է համավարակի դեմ պայքարի համար, գրում է Süddeutsche Zeitung գերմանական պարբերականը:
«Ինչպես հաղորդում են գիտնականները Science պարբերականում, հետազոտության շրջանակում ուսումնասիրել են ավելի քան 30 հազար Covid-19-ով պացիենտ: Սկզբում նրանց արյան մեջ հայտնավերվել են Sars-CoV-2 վիրուսի հակամարմիններ: Այդ սպիտակուցները ձեւավորվում են մարդու օրգանիզմի իմունային համակարգի միջոցով, որպեսզի հաղթահարեն հարուցիչն ու կանգնեցնեն այն կրկնակի վարակման դեպքում: Սակայն ոչ բոլոր հակամարմիններն ունեն այդ հատկությունը»,-պարզաբանել է պարբերականը:
Այդ պատճառով գիտնականներն ուսումնասիրել են փորձարկվողների փոքր խմբում՝ կան արդյոք նրանց արյան մեջ այսպես կոչված չեզոքացնող հակամարմիններ, այսինքն՝ իմունային համակարգի մոլեկուլներ, որոնք իրականում կարող են շարքից հանել վիրուսը: Սկսած հակամարմինների որոշակի թվից՝ վիրուսի չեզոքացումը դիտարկվել է բոլոր փորձանմուշներում: Դիտարկման վերջում գիտնականները եկել են եզրահանգման, որ դեպքերի մեծամասնությունում իմունային պատասխանը պաշտպանում է կրկնակի վարակվելուց հինգ կամ ավելի ամիսների ընթացքում, ասվում է InoPressa կայքում հրապարակված հոդվածում:
«Նոր տվյալներն ուշագրավ են նախ պատվաստանյութերի մշակման կապակցությամբ: Այսպես, իմունոլոգիայի գիտական մեդիակենտրոնից հայտարարել էին, որ Sars-CoV-2-ով վարակվելուց հետո պաշտպանիչ իմունիտետն, ըստ ամենայնի, թույլ է, քանի որ վիրուսը հիմնականում ներթափանցում է քթանցքի միջոցով եւ այնտեղ սահմանափակ է շփվում իմունային համակարգի հետ: Իսկ պատվաստանյութը ներթափանցում է օրգանիզմ մկանային հյուսվածքում պատվաստանյութի միջոցով եւ այնտեղ կարող է առաջացնել ավելի ուժգին իմունային արձագանք»,-հաղորդում է Süddeutsche Zeitung-ը: