Վրաստանում ընտրությունների ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել
Թբիլիսիի Գլդանի թաղամասում իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ու ընդդիմության կողմնակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել ընտրատեղամասում՝ գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԳՆ պարեկային ոստիկանության բաժնի տնօրեն Վաժա Սիրաձեին:
Վաժա Սիրաձեի խոսքով՝ իրավապահները հինգ մարդու են բերման ենթարկել:
Վրաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ: Օրենսդիր մարմնում 150 տեղի համար պայքարում են 48 կուսակցություններ և երկու քաղաքական դաշինքներ: