Իրանի նախագահը հայտարարել է կորոնավիրուսի հետ կապված նոր սահմանափակումների մասին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին բացահայտել է երկրում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նոր սահմանափակումներ մտցնելու ծրագրերը՝ հայտարարելով, որ 10 օր տեւած միջոցները կառնչվեն 25 նահանգների եւ 46 այլ քաղաքների, հաղորդում է Tasnim-ը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբում ունեցած ելույթի ժամանակ Ռոհանին նշել է, որ նոր սահմանափակումները ուժի մեջ կմտնեն չորեքշաբթի, նոյեմբերի 4-ից, եւ կտեւեն 10 օր:
Հակակորոնավիրուսային նոր միջոցառումները ներառում են զանգվածային հավաքույթների եւ կրթական միջոցառումների արգելք:
Իրանի նախագահը նշել է նաեւ, որ կորոնավիրուսով հիվանդների պաշտպանությունը եւ նրանց տվյալների վերլուծությունը կիրականացվեն երկրի առողջապահության նախարարության ու տեղեկատվական եւ կապի տեխնոլոգիաների նախարարության համագործակցությամբ։