Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ...

Պատերազմն ինձ ստիպեց, չկարողացա լռել...Կարինե Գևորգյան.Պրեմիերա (Տեսանյութ և լուսանկարներ)

Ինչպես ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, Կարինե Գևորգյանը, Սյուզի Հարությունյանը, Հովհաննես Մանուչարյանը և Հովհաննես Բաբախանյանը հանդես են եկել համատեղ նոր տեսահոլովակով՝ արտացոլելով այս օրերին բոլորիս սրտի ցավն ու տոկունությունը:

Operativ լրատվականը զրուցել է մեր գործընկեր Կարինե Գևորգյանի հետ, ով կարծում է, որ 2020 թվականը ծանր, բայց ինքնամաքրման տարի է, կորոնավիրուս, ապա պատերազմ, բայց ոչինչ պատահական չէ:

 

-Կարինե, մի փոքր պատմեք երգի ստեղծման պատմությունը:

- Երգի ծնունդը շատ պատահական ու, միաժամանակ, ոչ պատահական է եղել: Որպես երգչուհի առաջին անգամ եմ երգում, ու նաև համահեղինակն եմ երգի: Պատերազմի առաջին շաբաթն էր, լրագրող լինելով, քանի որ ավելի շատ ինֆորմացիա ունեի, քան ուրիշներին է հասանելի, նաև ներսում մարդիկ ունեի, որոնք ավելի լավ էին իրավիճակը պատկերացնում և ներկայացնում, թեև ես պատերազմական այս ծանր օրերի մասին չէի խոսում, բայց այդ ամենը կուտակվել էր իմ մեջ: Ասեմ նաև, որ ներառվել էի Արցախի մեր հայրենակիցներին օգնություն ցույց տալու կազմակերպչական աշխատանքներում, ու այդ ապրումները ինչ-որ տեղից պետք է դուրս գային, որն էլ եղավ երգի տեսքով:

Գործընկերներիցս հեռակա կարգով՝ ֆեյսբուքով, զրուցում էի երգահան Օֆելյա Մկրտչյանի հետ, ինքն էլ ասաց, որ ցավում է մեր զինվորների կորստի համար, որ այս ամենին դիմանալ չի լինում, ասաց նաև, որ լացելով երգ է գրում, ու զգացի, որ նույնն ինձ հետ է կատարվում, կարծես երգեր կան ծնված մեջս, որոնք պետք է թղթին հանձնել, այդ ամբողջը արցունքոտ աչքերով, առանց կառավարելու, ուղեղը ինչ-որ բանի վրա կենտրոնացնելու, ես իմ հատվածն ուղարկեցի, ինքն իր գրածը, և որոշեցինք, որ այս երգին պետք է ծնունդ տրվի անպայման:

 

Այնքան լավ իրար հասկացանք, շատ արագ երգը ծնվեց, կարծես արդեն վաղուց պատրաստ լիներ: Այդ ժամանակ երգչուհի Սյուզի Հարությունյանին, ով Օֆելյայի դուստրն է, խնդրեցինք, թե՝ արի հարստացրու երգը քո ձայնով, ու կարծում եմ՝ հրաշալի ստացվեց, թեև տարբեր ոճի ձայներ ունենք:

-Ինչպե՞ս ընթացան երգի ստեղծման փուլերը:

- Երբ երգը պատրաստ էր, անմիջապես ուղարկեցի երաժիշտ ընկերներիս, որովհետև, թեև ինքնաքննադատ եմ շատ, բայց ինքս շատ էի հավանել, ուղարկեցի, որպեսզի հասկանամ՝ արժե՞ այս ամենին շարունակություն տալ, թե՝ ոչ: Անմիջապես լսելուց հետո նրանք լավ, դրական խոսքեր ասացին, ու ոչ թե, որ իմ ընկերներն են, այլ որովհետև իրոք, լավն է ու պետք է այն կյանքի կոչել:

Կյանքումս առաջին անգամ խնդրել եմ….չմերժեցին, որի համար շատ շնորհակալ եմ:

Երաժիշտ ընկերներս խելք-խելքի տվեցին, հետաքրքիր գործիքավորում ստացան, ապա սկսվեց փոփոխությունների փուլը: Սկզբում երգն ինձ համար էի պատկերացնում, ապա տեղում հասկացա, որ Սյուզին իր սիրուն ձայնով պիտի միանա, հետո հասկացանք նաև, որ տղաներ պետք է լինեն, տղաների ուժ է պետք: Հովհաննես Մանուչարյանին ու Հովհաննես Բաբախանյանին խնդրեցինք միանալ, և նրանք իրենց շեշտադրումներով, գեղեցիկ ձայնով ավելի հարստացրին ստեղծագործությունը:

Գործիքավորումը վստահել եմ Alikhanyan's Studio-ին, իմ լավ ընկերոջը՝ Արթուր Ալիխանյանին: 

Շնորհակալ եմ Սերգեյ Հովհաննիսյանին, որովհետև նա այդ ամբողջ թիմում միակն էր, որ անծանոթ էր, բայց ողջ ընթացքում ընկերներիս հավասար սրտացավությամբ մոտեցավ աշխատանքին:

-Ինչպե՞ս կարողացաք նաև կարճ ժամանակում տեսահոլովակ նկարել:

- Տեսահոլովակի մտադրություն չկար, բայց հետո որոշեցինք՝ թեկուզ տաղավարային տարբերակով այն նկարահանենք: Դա էլ տեղում կազմակերպեցինք:

Ընկերներիս միացավ Pro Media Holding-ի հիմնադիր Էդգար Ղուկասյանը, ում խոսքով՝ իր կյանքը կերել եմ: Առիթից օգտվելով՝ ուզում եմ ներողություն խնդրել, եթե ինչ-որ մեկին աշխատանքային ընթացքում նեղացրել եմ: Այնպիսի օրեր են, որ բոլորիս նյարդերը տեղի են տալիս չնչին առիթով անգամ, բայց ընկերներս համբերատար ամեն ինչ ավարտին են հասցրել: Ես էլ այդպիսին եմ, ձեր ընկերն եմ, ի՞նչ պիտի անեք: Գուցե առաջին քայլերս էր, մանավանդ, զինվորների հետ կապված երգով, դրա համար մանրուքների վրա չէի կարողանում աչք փակել:

Շնորհակալ եմ ողջ թիմին, բոլորին՝ մեկ առ մեկ: Շնորհակալ եմ Վարդան Վարդանյանին, բազկիթառահարին, ով երգը պատահաբար լսելով, պատրաստակամություն էր հայտնել միանալ կենդանի հնչողությամբ գործիքավորմանը:

Շնորհակալ եմ դիմահարդարին, վարսահարդարին՝ EM beauty սրահին, դիմահարդար Էլլադային, վարսահարդար Նառային, որ կես խոսքից միացան այդ գործին:

Շնորհակալ եմ նրանց, ովքեր մնացել են կադրից դուրս, բայց ահռելի աշխատանք են կատարել:

- Ի՞նչ արձագանքներ արդեն կան, թե՞ դեռ մի փոքր շուտ է խոսել այդ մասին:

- Երգը դեռ պատրաստման փուլում էր, ու այդ ամբողջ ընթացքում ինձ հետաքրքիր էր կարծիքներ լսել, որովհետև սա իմ առաջին աշխատանքն էր, բացի այդ գուցե այլ թեմա լիներ, նման պատասխանատվությամբ չվերաբերեի, բայց այս պարագայում շատ էր հուզում, թե ինչ կասեն սովորական լսողները, ովքեր երաժիշտներ չեն, ու հիմնականում ասում էին, որ լավ է ստացվել, դիպչում է սրտին, ու այդ ամենը իհարկե ոգևորում էր: Մինչև այս պահն էլ որևէ վատ մեկնաբանություն, կարծիք չեմ լսել, ուրախ եմ, որ հավանել են, որ հասել է մարդկանց սրտերին:

Այս երգը թեև ինձ համար մեկնարկ էր, ու շատ երկար եմ սպասել այս օրվան, կարելի է ասել, գիտակից շրջանից սկսած երևի 15-20 տարի սպասել եմ, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգել էի մեկնարկը, մարդիկ շնորհավորում են, բայց դեռ չեմ կարողանում այդ շնորհավորանքները ընկալել, այլ ուզում եմ լսել, լա՞վն էր, թե՞ վատն էր, կհասնի՞ մեր տղերքին, թե՝ ոչ: Մի տեսակ անջատվել է գիտակցությունս, որ սա պրեմիերա է: Հիմա ավելի շատ կարծիքներն եմ ուզում լսել:

- Որպես արվեստի բնագավառի երիտասարդ ներկայացուցիչ, ինչպե՞ս եք գնահատում երիտասարդների շրջանում տրամադրությունները:

- Այն, ինչ արեցին մարդիկ պատերազմի առաջին օրվանից սկսած, հպարտություն, ոգևորություն, թասիբ էր: Բոլորը ինքնակազմակերպվեցին, մոռացան ամեն բան, իրենց ով լինելը, քաղաքական պատկանելիությունը, սկսեցին մեր զինվորների համար սահմանին օգնություն ուղարկել,Արցախի մեր հայրենակիցներին ապաստան տրամադրել, ով ինչով կարող է, ու դա ահռելի չափերի հասավ: Այս ամենումշատ մեծ է մեր երիտասարդների դերը, նրանք են այս կազմակերպչական ոգին առաջ տանողները: Մեկ առ մեկ շնորհակալ եմ բոլորին: Ամեն ինչ այնքան վարակիչ դարձավ, ու բոլորս համախմբվեցին,կարծես մեկ ընտանիք լինենք: Աշխարհը զարմացավ, թեև լռում է: Հիմա էլ, թիկունքն ամուր է՝ չնայած որոշ պառակտությունների:

- Մի փոքր էլ պատմեք Ձեր անցած ուղու մասին:


- Իմ անցած ուղու մասին շատ բան չկա խոսելու: Փոքր տարիքից միշտ ակտիվ եմ եղել, շատ սիրել եմ բեմ, էկրան, երաժշտություն, մանկուց երգել եմ, մասնակցել տարբեր միջոցառումների, համերգների, բայց արդեն երբ պիտի շարունակեի ուսումս որպես ուսանող, երգի բնագավառումշատ չշարունակեցի տարբեր պատճառներով, երևի ավելի շատ նշանակություն տվեցի,մարդկանց կարծիքին, քան պետք էր, այդ թվում՝ հարազատներիս, ու չզբաղվեցի պրոֆեսիոնալ ձևով նրանով, ինչը շատեմ սիրում, ինչն իմն է:

Սովորել եմ Երևանի Երգի Պետական թատրոնում, ուսում եմ ստացել նաև Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ մանկավարժ-լեզվաբանի որակավորում ունեմ, որից հետո շարունակեցի մագիստրատուրայում ուսումնասիրել լրագրություն:

Իմ բոլոր մասնագիտությունները կապված են միմյանց, շատ սիրում եմ, աշխատում եմ ու նաև առօրյայում ինձ պետք են գալիս: Երգի հետ կապված պրոֆեսիոնալ առումով լուրջ քայլ չեմ արել, և չեմ կարող ասել, որ ներկայանում եմ որպես երգչուհի:

Շրջապատումս շատ ունեմ լավ ընկերներ, մտերիմներ երգարվեստից, ովքեր միշտ խորհուրդ են տվել սկսել երգել, իսկ իմ գործընկերները, լրագրող ընկերներն ասում էին՝ երբ սկսես, լուսաբանելը՝ մեզ վրա: Լուսաբանումն ու ներկայացնելը շատ կարևոր է, որովհետև բոլորս գիտենք՝ ինչ կարևոր է ճիշտ ու գրագետ լուսաբանելը, ու շատ շնորհակալ եմ նաև Ձեզ, որ իմ մեկնարկի ժամանակ ինձ չմոռացաք ու անհրաժեշտություն համարեցիք ժամանակ տրամադրել ու անդրադառնալ իմ անձին ու երգին:

Հուսամ, այն, ինչը որպես առաջին քայլ արել եմ, համարձակվել եմ, մարդկանց ականջին հաճելի է, իհարկե, անթերի չի կարող լինել, առավել ևս, որ կարճ ժամկետներում է արվել, բայց հուսամ, որ ընդհանուր տպավորությունը երգի շուրջ դրական է:

- 2020 թականը կարծես սև տարի էր հայերիս համար, Կորոնավիրուս, հիմա էլ պատերազմ: Ի՞նչ կմաղթեք մեր հայրենակիցներին:

- 2020 թվականը, իսկապես, շատ ծանր տարի է, ու իրականում ոչինչ պատահական չէ. Կորոնավիրուսն էլ, պատերազմն էլ: Ինձ համար սա ինքնամաքրման տարի է նաև, սա նշան է, սա հնարավորություն է, որ մարդիկ իրենց հետ մնան, հասկանան, թե ովքեր են, ինչ են անում, ինչ պիտի չանեն, ինչին պետք է նշանակություն տան, սիրեն մարդկանց, րոպեն, վայրկյանը ճիշտ գնահատեն: Ափսոս, որ շատ հարազատների ենք կորցրել և՛կորոնավիրուսի պատճառով, և պատերազմը շատերի կյանքը խլեց… Էլ դիմանալու չէ….ուզում եմ, որ այս ծանր շրջանը վերջինը լինի, մարդիկ հնարավորինս ազատվեն չարությունից, նախանձությունից, մեկը մյուսի կյանքում ինչ-որ սեփականատիրոջ իրավունքով հայտնվելու ցանկությունից:

Իսկ սահմանի մեր տղերքին ուզում եմ մեկ առ մեկ շնորհակալ լինել ամեն վայրկյանի համար, պինդ գրկում եմ բոլորին,ուզումեմ, որ շուտ ավարտվի ամեն բան և վերադառնան իրենց մայրերի, քույրեր, սիրած աղջիկներ մոտ, ուզում եմ՝ այլևս չլսենք այդ սև ցուցակների մասին, որովհետև առանց այդ էլ շատ ենք կորցրել, ու մեղավոր եմ զգում, որ բոլորին դեմքով, անուններով չեմ կարողանալու հիշել: Աստված՝ բոլորին պահապան:

- Շնորհակալություն, Կարինե, հետաքրքիր զրույցի համար, Ձեզ իսկապես, բարի մեկնարկ, և ես էլ որպես օբյեկտիվ ունկընդիր ասեմ, որ իսկապես, հրաշալի գործ է ստացվել: Շնորհակալություն Ձեզ և Ձեր ընկերներին նման գեղեցիկ կատարման համար: Եվ թո՛ղ կատարվեն երգի բառերը, թո՛ղ մեր զինվորները էլ չպակասեն, բարով ու հաղթանակով տուն գան:

Հեղինակ՝ Անուշ Կրկյաշարյան

 

դիտվել է 2009 անգամ
«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan