Մեծ Տղերքին առաջին հերթին Իրանի սահմանն է հետաքրքրում. քաղաքագետ
Մեծ Տղերքին առաջին հերթին Իրանի սահմանն է հետաքրքրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Փորձենք սառը դատել, որքան Էլ դա ներկայիս իրավիճակում դժվար լինի։
Մեծ Տղերքին առաջին հերթին Իրանի սահմանն է հետաքրքրում։ Իրանի սահմանի ստատուսի փոփոխությունն արդեն իսկ տարածաշրջանային բալանսի փոփոխություն է նշանակում։ Իզուր չէ, որ իսրայելական թերթը, հղում անելով տեղական մի բարձրաստիճան պաշտոնյայի վրա, գրում է, որ չնայած նրան, որ Իսրայելի հասարակությունն հակված է Հայաստանի կողմը, սակայն Ադրբեջանն իրենց պետք է Իրանի հանդեպ հետախուզական նպատակների համար, հետո պարզ կլինի, թե այլ նպատակներ կլինեն, թե ոչ։
«Հայկական հեղափոխությունն», ինչպես նաեւ այսօրվա խորհրդարանի ու կառավարության կազմն նպաստել են ստեղծված վիճակին։ Կարծես թե հասկանալի է դառնում նաեւ հեղափոխական վարչապետի նախկին խորհրդականի "Պուտինը Ղարաբաղում կապուտ" արտահայտության իմաստը։
Մյուս կողմից Բրիտանիան չի հաշտվում Իրանում կորցրած իր նավթային սեփականության կորստի հետ, որն Իրանի կառավարությունն ժամանակին ազգայնականացրել էր։ Դրա համար պայքարն դեռ առջեւում է։
Մինիմում պլանը Մեծ Տղաները համարում են կատարված։ Պատերազմի շարունակությունն արդեն Թուրքիայի ծրագիրն է, որի դերի ամրապնդումն Ադրբեջանում ոչ Ռուսաստանին է պետք, ոչ Բրիտանիային, ոչ Իսրայելին եւ ոչ էլ Ամերիկային։
Հետեւենք բանակցությունների ընթացքում տարբեր կողմերից հնչող մեսիջներին։
Իմիջիայլոց, ոչ մեկին պետք չէ ուժեղ Ադրբեջան եւ Ադրբեջանում կայուն ու ինքնուրույն իշխանություն»։