Twitter-ի բաժնետոմսերի գինն ընկել է 17 տոկոսով
Միկրոբլոգերի Twitter ծառայությունը հայտնել է ամենօրյա ակտիվ օգտատերերի դանդաղ աճի մասին վերջին տարիների ընթացքում եւ նախազգուշացրել է, որ ԱՄՆ ընտրությունների հետ կապված անորոշությունը կարող է բացասաբար ազդել հաճախորդների գովազդի ծախսերի վրա հաջորդ եռամսյակում: Դա բաժնետոմսերի ավելի քան 17 տոկոս անկման է հանգեցրել Նյու Յորքի ֆոնդային բորսայում հիմնական աճուրդային նստաշրջանի ավարտից հետո, հաղորդում է ՌԲԿ-ն:
Սոցիալական ցանցի ակտիվ լսարանը երրորդ եռամսյակում ավելացել է 1 միլիոն օգտատերերով կամ եռամսյակային կտրվածքով` 0.5 տոկոսով` հասնելով ամսական 187 միլիոնի: FactSet-ի կողմից հարցված փորձագետները ծառայության լսարանի` մինչեւ 195 միլիոն աճ էին ակնկալում:
Ակտիվ օգտատերերի թվի աճն ամենացածրն է դարձել 2017-ի վերջից ի վեր, երբ Twitter-ը սկսեց տվյալներ հրապարակել իր լսարանի մասին: Համեմատության համար նշենք, որ երկրորդ եռամսյակում Twitter-ի օգտատերերի բազան աճել է 20 միլիոնով: