12 կալանավոր, 4 դատապարտյալ կմեկնեն ռազմաճակատ. Դատախազություն
Դեռևս սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ, քրեակատարողական հիմնարկների դատապարտյալները, կալանավորված անձինք, այդ թվում՝ նաև սպաներ, դիմումներ էին գրել՝ առաջնագիծ գնալու համար: Դատապարտյալները պատրաստակամություն էին հայտնել ռազմական դրությունից հետո վերադառնալ՝ շարունակելու կրել իրենց պատիժը:
Երեկ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 28-ին դատարանը փոխել էր մարտական ուղի անցած 2 կալանավորված անձի խափանման միջոցները, որպեսզի նրանք հնարավորություն ունենան առաջնագծում մասնակցել ռազմական գործողություններին:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը այսօր 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հոկտեմբերի 28-ի դրությամբ ընդհանուր թվով 16 դատապարտյալ կմեկնի ռազմաճակատ: