Սպիտակի ԲԿ-ում տեղի է ունեցել պայթյուն. Նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգն է պայթել. ԱՆ խոսնակ
Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգն է պայթել: Դեպքի մանրամասները պարզվում են և ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-հավելել է նա: