Գիշերը դիվերսիոն խմբերի զինամթերք է ոչնչացվել. ՊԲ-ն Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում լսվող ձայների մասին
Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում երեկ գիշերը ժամը 01:00 հատվածում լսվող պայթյունների ձայները ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և թիրախային հարվածների արդյունքում ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայներն են եղել:
Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ֊ից։
Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է: