Իսպանիան երկարաձգել է ԱԴ ռեժիմը մինչեւ հաջորդ տարվա մայիս
Իսպանիայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրում մինչեւ 2021 թվականի մայիս արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը՝ կորոնավիրուսի պանդեմիան զսպելու համար, հաղորդում է AP-ը:
Կառավարությունն ու խորհրդարանը համաձայնել են կրկնակի քվեարկություն անցկացնել մարտին՝ կապված արտակարգ դրության ռեժիմը չեղարկելու հետ:
Իսպանիան հայտարարել է համազգային արտակարգ դրություն սահմանելու մասին կիրակի օրը: Պարետային ժամ է մտցվել ժամը 23:00-ից մինչեւ 06:00, բացառությամբ Կանարյան կղզիների: Դա թույլ կտա երկրի 17 տարածաշրջաններին ավելի մեծ սահմանափակումներ մտցնել, այդ թվում՝ փակել տարածաշրջանային սահմանները:
Անցած շաբաթ Իսպանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1 մլն դեպք: Մահացածների թիվը կազմում է առնվազն 35 000: Առողջապահության ոլորտում փորձագետները կարծում են, որ իրական թիվը 3 անգամ ավելի շատ կարող է լինել։