Եգիպտացի բիզնեսմենը պատրաստ է ձեռք բերել Պրեմյեր լիգան ներկայացնող ակումբը
Եգիպտացի բիզնեսմեն Մոհամեդ Էլ Կաշաշին առաջիկայում կարող է դառնալ անգլիական «Բարնլիի» սեփականատեր, տեղեկացնում է Sky Sports-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Կաշաշին պատրաստ է «Բարնլիի» ձեռքբերման համար վճարել 200 միլիոն եվրո:
Բիզնեսմենն անգլիական ակումբի ձեռքբերման շուրջ բանակցություններ է վարում ավելի քան 1 տարի և արդեն համաձայնության է եկել «Բարնլիի» նախագահի հետ:
«Բարնլիի» վաճառքը կթույլատրվի, եթե դրա համաձայնությունը տա Պրեմյեր լիգայի ղեկավարությունը:
Պրեմյեր լիգայի 5-րդ տուրից հետո «Բարնլին» 18-րդ տեղում է: