Հոլանդը Չեմպիոնների լիգայում արդյունավետության ռեկորդ է սահմանել
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 2:0 հաշվով հաղթանակ է տարել ռուսական «Զենիթի» նկատմամբ:
«Բորուսիայի» գոլերից մեկը խփել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ արդյունավետության ռեկորդ գրանցելով Չեմպիոնների լիգայում:
Մրցաշարում անցկացրած 10 խաղում Հոլանդը դարձել է 12 գոլի հեղինակ:
Ավելի վաղ Չեմպիոնների լիգայում արդյունավետության ցուցանիշով լավագույնն էին Սիմոնե Ինձագին, Հարի Քեյնը և Սադիո Մանեն, որոնք 10 խաղում խփել են 9 գոլ: