Լարված իրավիճակ Բավրայի անցակետում. Թուրքիայից հայրենիք վերադարձող ընտանիքներից պահանջում են մաքսազերծել իրենց հագած հագուստը
Մի քանի ժամ է, լարված իրավիճակ է ստեղծվել Բավրայի անցակետում: Թուրքիայում բնակվող մոտ 200 հոգի՝ 4 ավտոբուսով վերադառնում են հայրենիք, որոնց հագուստները և այլ իրեր տեղափոխվում են խոշոր բեռնատարով: Անցակետում պնդում են, որ ամբողջ բեռնատարը, որում, ինչպես նշեցինք, հագած հագուստներ են և այլ օգտագործված իրեր, պետք է մաքսազերծվի:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում անհասկանալի իրավիճակում հայտնված ուղևորներից մեկը նշեց, որ իրենց անգամ չեն ասում, թե որտե՞ղ է հասել բեռնատարը, որում իրենց իրերն ու հագուստներն են: Հուսահատ քաղաքացին խնդրեց, որպեսզի պատկան մարմինները, դեսպանատունն ու ԱԳՆ-ն արձագանքեն ստեղծված խնդրին: