Մանչինի. Ցավում եմ, որ Բալոտելիին այս կարգավիճակում եմ տեսնում
Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է իտալացի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելիի մասին:
«Շատ եմ ցավում, որ այսօր Բալոտելիին այս կարգավիճակում եմ տեսնում: 30 տարեկանում նա պետք է շատ ավելիին հասած լիներ:
Ես հավանում եմ Բալոտելիին և հուսով եմ, որ նա կկարողանա հաղթահարել այս ճգնաժամը»,- Մանչինիի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Մարիո Բալոտելին ամռանը «Բրեշիայից» հեռանալուց հետո այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում: