15 ամիս անց Աբրամովիչը դարձյալ ներկա է եղել «Չելսիի» խաղին
Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը ներկա է եղել ռուսական «Կրասնոդարի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպմանը, հաղորդում է Daily Mail-ը:
Ռուս գործարարը նախորդ անգամ իր թիմի խաղին ստադիոնից հետևել էր 2019 թվականի հուլիսին:
Հիշեցնենք, որ Կրասնոդարում տեղի ունեցած խաղում «Չելսին» խփել էր 4 անպատասխան գոլ: Չեմպիոնների լիգայի առաջին տուրում 2 թիմերն էլ ոչ ոքի էին ավարտել իրանց հանդիպումները: