Կրակոցներ ու օդային տագնապ. Միհրան Հարությունյանը և Էդուարդ Վարդանյանն Արցախում են
Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը և խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանը ժամանել են Արցախ:
Էդուարդ Վարդանյանն Ինստագրամի Story բաժնում տեղադրել է մի քանի տեսանյութ Ստեփանակերտից: Դրանցից մեկում լսվում են կրակոցներ ու օդային տագնապի ձայն:
«Ողջույն ընկերներ: Տեսեք, թե ինչպիսի գեղեցկություն է: Ամբողջ գիշեր լսվում էին հրետակոծության ձայներ»,- ասել է Էդուարդ Վարդանյանը:
Ավելի վաղ 2 մարտիկները NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ Արցախ կուղևորվեն հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: