Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում պարետային ժամ է սահմանվել ոստիկանների կողմից աֆրոամերիկացու սպանությանը հաջորդած անկարգությունների պատճառով
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի խոշորագույն Ֆիլադելֆիա քաղաքում պարետային ժամ է սահմանվել տեղի սևամորթ բնակիչ Ուոլտեր Ուոլլեսին ոստիկանների կողմից սպանելուց հետո սկսված անկարգությունների պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Պարետային ժամն ուժի մեջ է մտնում 2020-ի հոկտեմբերի 28-ի գիշերը 21:00-ից մինչև 06:00-ը (երևանյան ժամով՝ 05:00-ից 14:00): Այդ ժամերի ընթացքում մարդկանց թույլատրվում է լքել տները միայն աշխատանքի գնալու կամ էլ բժշկական և այլ անհրաժեշտ օգնության դիմելի նխատակով…»,- նշվում է տարածված հաղորդագրությունում:
Ֆիլադելֆիայի իշխանությունները բացառություն են արել ԶԼՄ ներկայացուցիչների համար, որոնք պարետային ժամի ընթացքում կարող են շարունակել կատարել իրենց մասնագիտական պարտավորությունները:
Իշխանությունների տվյալներով, անկարգությունների ընթացքում, որոնք շարունակվել են երկու գիշեր անընդմեջ, ձերբակալվել է ավելի քան 170 մարդ: Բախումների ընթացքում տուժել է ավելի քան 50 ոստիկան: Ազգային գվարդիայի մր քանի հարյուր ծառայողներ մոբիլիզացվել էին քաղաքում անկարգությունների զսպման նպատակով: