Պատերազմական իրավիճակում մեր բանկերը ճկուն վարվեցին․ Ներսես Կարամանուկյան
Ի՞նչ է հուշում պատերազմը թիկունքին՝ ֆինանսատնտեսական համակարգի դիմադրողունակության առումով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ Գործարարների և արդյունաբերողների միության նախագահի տեղակալ, «Ագապե» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ներսես Կարամանուկյանը նշեց, որ տնտեսական համակարգը լավ դիմադրողունակություն է ցուցաբերում և վերակազմավորվում է՝ գործունեությունը համապատասխանեցնելով պատերազմական իրավիճակին:
«Նույնիսկ ինքնաբուխ գործառույթներ են իրականանում, արտադրվում են պատերազմի համար անհրաժեշտ իրեր՝ սկսած հանդերձանքից մինչև զինվորների համար քնապարկեր, ինչպես նաև հատուկ զինվորների համար սննդամթերք է արտադրվում: Բարեբախտաբար մատակարարումները կատարվում են անխափան»,- նշեց Կարամանուկյանը:
Նա խոսքով՝ մեր տնտեսության մեջ, կապված կորոնավիրուսի հետ, տնտեսական ամենամեծ անկումը գրանցվել է ապրիլին և մայիսին, բայց մայիսից նորից ցուցանիշներն սկսել են բարելավվել. «Եվ հիմա ունենք 93, 4 տոկոս տնտեսական ակտիվություն»:
«Մեր ֆինանսաբանկային համակարգը շատ ավելի կայուն է՝ համեմատած Թուրքիայի և Ադրբեջանի բանկային համակարգերի հետ, և մեր դրամավարկային ճիշտ քաղաքականության շնորհիվ այստեղ փոխարժեքը մնացել է կայուն: Պատերազմական իրավիճակում մեր բանկեր կարողացան ճկուն վարվել: