Բժիշկներին հաջողվել է փրկել ինքնասպանության փորձ կատարող կնոջ կյանքը` սիգարետով
Վլադիվոստոկում կինը փորձել է 5 հարկանի շենքի պատուհանից դուրս նետվել: Նա համագործակցության չի գնացել ոստիկանների և բժիշկների հետ և ոչ մի պահանջ չի ներկայացրել: Պատուհանագոգին 3 ժամ կանգնելով՝ կինը ցանկացել է ծխել:
Նրան սիգարետ է առաջարկել շտապօգնության աշխատողներից մեկը: Երբ կինը փորձել էր վերցնել սիգարետը, շտապօգնության աշխատողը նրան միանգամից ետ է քաշել:
Life News-ին փոխանցված տվյալներով՝ կնոջը փորձել են շեղել խոսակցություններով, հնարքներով և վերջում բժիշկներից մեկը նրան առաջարկել է սիգարետ: Կարելի է համարել, որ կնոջ կյանքը փրկել է սիգարետը:
Փրկելու ժամանակ կինն ուժեղ դիմադրություն է ցուցաբերել, այդ իսկ պատճառով, նրան որոշել են ուղարկել հոգեբուժարան՝ ստուգման համար: