NBA-ի լավագույն նորեկներից մեկը ձերբակալվել է
Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող «Տորոնտոյի» պաշտպան Տերենս Դևիսը ձերբակալվել է Նյու Յորքում, հայտնում է ESPN-ը:
23-ամյա բասկետբոլիստը մեղադրվում է մի կնոջ վրա հարձակվելու ու վնաս հասցնելու մեջ: Միջադեպը տեղի է ունեցել Մանհեթենի արևելյան հատվածի տներից մեկում: «Տորոնտոն» արդեն ծանուցում է ստացել իր խաղացողի ձերբակալման վերաբերյալ:
«Տորոնտոյի» կազմում նորամուտի մրցաշրջանում Տերենս Դևիսի միջին արդյունավետությունը կազմել էր 7.5 միավոր: Նա ընդգրկվել էր NBA-ի այս մրցաշրջանի լավագույն նորեկների երկրորդ խորհրդանշական հավաքականում: