Ռուս ուղղափառ եկեղեցին սարսափահար է եղել՝ տեսնելով Ստամբուլում մզկիթի վերածված վանքում արված փոփոխությունները
Ռուս ուղղափառ եկեղեցին սարսափահար է եղել՝ տեսնելով Ստամբուլում մզկիթի վերածված հնագույն Հորա վանքում արված փոփոխությունները:
Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության պետի տեղակալ Նիկոլայ Բալաշովը ֆեյսբուքի իր էջում վանքի 2 լուսանկար է հրապարակել, որոնք արվել են մինչեւ այս տարվա օգոստոս, երբ վանքը դեռ թանգարանի կարգավիճակ ուներ, եւ ներկայիս վիճակը այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որոշմամբ վանքը մզկիթի վերածվեց:
«Ժամանակակից բարբարոսության սարսափ: Ցավ ուղղափառ քրիստոնյաների համար»,-գրել է նա:
Դատելով լուսանկարներից՝ վանքի առաստաղը 2-3 անգամ ցածր է դարձել, այն ծածկել են գիպսաստվարաթղթով, ներկել սպիտակ ներկով: Արդյունքում ծածկվել են կամարները, խճանկարներն ու պատուհաններով գմբեթը: