«Նա խաղում է մեր դեմ». Բենզեման Մենդիին կոչ է արել փոխանցում չկատարել Վինիսիուսին
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման իր ակումբակից Վինիսիուս Ժունիորի խաղից դժգոհ է մնացել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում:
Ընդմիջման ժամանակ Բենզեման «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդիին կոչ է արել փոխանցում չկատարել բրազիլացի կիսապաշտպանին:
«Եղբայր, մի խաղա նրա վրա: Նա խաղում է մեր դեմ»,- ֆրանսերեն ասել է Բենզեման, որի ասածը ֆիքսել են տեսախցիկները:
Առաջին խաղակեսում Բենզեման 3 փոխանցում է կատարել Վինիսիուսին, իսկ ընդմիջումից հետո բրազիլացին ոչ մի փոխանցում չի ստացել ֆրանսիացուց, փոխանցում է Opta-ն:
Հիշեցնենք, որ Մյոնխենգլադբախում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով: Մինչև 87-րդ րոպեն «Ռեալը» պարտվում էր 0:2 հաշվով: