Ռոնալդու. ՊՇՌ թեստն անհեթեթություն է
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն քննադատել է ՊՇՌ թեստը, որը հանձնում են կորոնավիրուսի հայտնաբերման համար: 35-ամյա ֆուտբոլիստն այս օրերին ինքնամեկուսացված է կորոնավիրուսի պատճառով և բաց կթողնի կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին:
«Ինձ զգում եմ լավ ու առողջ: Առա՛ջ, «Յուվե»»,- Ինստագրամում գրել է Ռոնալդուն:
Այդ գրառման մեկնաբանություններում պորտուգալացի հարձակվողն ավելացրել է հետևյալը. «ՊՇՌ թեստն անհեթեթություն է»
Հիշեցնենք, որ Ռոնալդուի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, երբ նա Պորտուգալիայի ազգային հավաքականի ճամբարում էր: Դրանից հետո նա վերադարձել էր Թուրին և ինքնամեկուսացվել, սակայն տնային պայմաններում շարունակում է մարզվել: