Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1731-ով
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 1731-ով, 15 հիվանդ մահացել է:
StopCov պաշտոնական կայքի համաձայն՝ համաճարակի սկզբից մինչ օրս հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 33 858 դեպք:
Միևնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 2,197 մարդ, համաճարակի սկզբից մինչ այժմ բուժվել է 14,829 հիվանդ, մահացել է՝ 253-ը։