Մենք պատրաստ ենք մինչև վերջ կռվելու. թեկուզ իմանանք, որ ճակատներիս դրված ա, մենք պատրաստ ենք մինչև վերջ հաղթել
Զինվորները, որոնք դիրքերից վերադարձել էին տեսակցելու համար քաղաքում մնացած իրենց պապերին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել են.
«Մենք պատրաստ ենք մինչև վերջ կռվելու. թեկուզ իմանանք, որ ճակատներիս դրված ա, մենք պատրաստ ենք մինչև վերջ հաղթել: Որ չհաղթենք էլ՝ մինչև վերջ կռվելու ենք. մեզ հայ են ասում: Մենք չենք մեռնում, մենք անմահանում ենք»:
Նրանց խոսքով՝ թուրքը ոչինչ է՝ սկսած Ադրբեջանից, Թուրքիայով վերջացրած. «Վերջին էջը ոչ ոք չի կարող թերթել»: