ՊՍԺ-ն կանգ է առել Ալեգրիի թեկնածության վրա
Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է պաշտոնանկ անել ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին, տեղեկացնում է Le10Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Տուխելը պաշտոնանկ կարվի, եթե ՊՍԺ-ն միավորներ կորցնի Ֆրանսիայի առաջնության առաջիկա տուրերի հանդիպումներում:
ՊՍԺ-ի ղեկավարությունը կանգ է առել «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածության վրա և բանակցություններ է սկսել իտալացի մասնագետի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՍԺ-ն քննարկում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը: