Քեյն. Այս «Տոտենհեմը» կարող է լուրջ հաջողությունների հասնել
Լոնդոնի «Տոտենհեմի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը գոհ է իր թիմի մարզավիճակից և կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմը» կարող է լուրջ հաջողությունների հասնել:
«Կարծում եմ, որ «Տոտենհեմն» այժմ մի վիճակում է, որին ձգտել է երկար տարիներ: Մենք մեծ աշխատանք ենք կատարել, որպեսզի այժմ ի վիճակի լինենք պայքարել տիտղոսների համար:
Այս տարի ակումբում տեղի են ունեցել փոփոխություններ, այժմ թիմը լավ մարզավիճակում է և կարող է լուրջ հաջողություններ գրանցել ընթացիկ մրցաշրջանում»,- Քեյնի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Պրեմյեր լիգայի 6-րդ տուրից հետո «Տոտենհեմը» 11 միավորով 5-րդ տեղում է: