Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցը դատապարտվել է 5 տարի ազատազրկման
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Նազմի Մեթե Ջանթուրքը գյուլենականներին օգնելու մեղադրանքով դատապարտվել է 5 տարի 2 ամիս ազատազրկման։
Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝ թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Նազմի Մեթե Ջանթուրքին Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժմանը օգնելու մեջ։
Դատարանը Քեվսեր Իրեմ Ջանթուքին եւ Սեվիմ Ջանթուրքին ազատ արձակելու որոշում է կայացրել։