Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի...

Պետք է ստեղծել ռազմաքաղաքական հարցերի կառավարման շտաբ եւ ձեռնարկել հրատապ քայլեր. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «ՍիվիլՆեթ»-ի տաղավարում անդրադարձել է Արցախյան գոյապայքարին, օրհասական իրադրությանն ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին:

Պարո´ն Սաղաթելյան, ինչպե՞ս կբնութագրեք այն պահը, որում հայտնվել են հայկական երկու պետությունները՝ մեկը՝ ճանաչված, մյուսը՝ չճանաչված, որը ենթարկվում է թուրք-ադրբեջանա-ահաբեկչական՝ գումարած իսրայելական դրոնների աննախադեպ հարձակմանը։

Պահը ծանր է, հայ ժողովուրդը իր պատմության վերջին 100 տարիների մեջ ամենածանր օրերն է ապրում՝ ճակատագրական, վճռական օրերը։ Մեկ ամիս է՝ գտնվում ենք պատերազմի մեջ, մեր ժողովուրդը՝ զինվորից մինչեւ գեներալ, թիկունքում գտնվող բժշկից մինչեւ վարորդ, հերոսական կանգնած են։ Բայց ունենք մի շարք բացթողումներ, որ պետք է շտկենք եւ գնանք առաջ, այլ տարբերակ չունենք։ Սա հայ ժողովրդի պատմության ամենակարեւոր եւ վճռական պահերից մեկն է, երբ պետք է համախմբվենք, վերակազմակերպվենք՝ այս իրավիճակից դուրս գալու համար։

Ուրեմն ի՞նչ պետք է անենք, որ չենք անում։

Այսօր, հաշվի առնելով ռազմական դրության իրավիճակը, բացթողումներին ու թերություններին կփորձեմ շատ քիչ անդրադառնալ։ Բայց ունենք բազմաթիվ խնդիրներ՝ սկսած թիկունքից, վերջացրած առաջնագծով։ Համապատասխան մարդիկ պետք է շատ շտապ կերպով ունենան հանդիպում։ Մենք՝ 14 կուսակցություններով, նման առաջարկությամբ նաեւ հանդես ենք եկել շատ կոնկրետ, որ ստեղծվի ռազմաքաղաքական հարցերի կառավարման շտաբ, վերլուծվի, գնահատվի իրավիճակը, եւ ձեռնարկվեն կոնկրետ, հստակ քայլեր ու գործողություններ։

Դա արժանացավ ամենասուր քննադատությանը եւ ասվեց, որ դուք իշխանության եք ձգտում, դա ամենամեղմ բառապաշարն եմ օգտագործում։

Որովհետեւ այդ փայլուն գաղափարը չհասկացան, հետեւողականորեն վարկաբեկեցին, կրկին դարձրին իշխանության համար կռվի առաջարկ։ Բայց բացարձակ դրա հետ կապ չուներ։ Դա ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու առաջարկ էր, եւ մենք բաց խոսեցինք դրա մասին, որտեղ պետք է ներգրավեին բոլոր պոտենցիալ, ռազմական, քաղաքական փորձառություն ունեցող մարդիկ, համատեղեին ուժերը, քննարկեին ստեղծված իրավիճակն ու գտնեին ելքեր։ Բայց տեսանք՝ ինչի արժանացավ. այդ շատ կարեւոր գաղափարն ինչպես վարկաբեկվեց։

Պարո՛ն Սաղաթելյան, դա հնարավոր չէ՞ր անել հասարակական հիմունքներով, թղթի վրա ներկայացնելով, որովհետեւ շատերն ասում են, որ ոչ սահմանադրական բան եք դուք արել։

Նախ՝ ոչ սահմանադրական չէ, «Ռազմական դրության մասին» օրենքի համաձայն՝ նման դրույթ կա, որը հնարավորություն է տալիս ստեղծելու հատուկ մարմին։ Երկրորդ կարեւոր կետը՝ որ գործող իշխանությունների կողմից լիներ այդ ցանկությունը։ Եթե լիներ այդ ցանկությունը՝ գիտակցել ստեղծված իրավիճակի կարեւորությունը, ապա ձեւը կարելի էր գտնել, ինչի՞ մասին է խոսքը։

Հիմա ուշ չէ՞ դա իրականացնելու համար։

Իհարկե, ուշացած է, բայց երբեք ուշ չէ։

Ովքե՞ր կարող են լինել դրա մեջ՝ Հայաստանի նախագահները, արտգործնախարարները, վարչապետերը․․․

Նույնիսկ մենք հատուկ չէինք էլ նշել կուսակցությունները, ասել էինք՝ Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահները, պաշտպանության նախարարները, արտաքին գործերի նախարարները։ Անելիք ունեն, չէ՞, այդ մարդիկ, նաեւ՝ ռազմական, քաղաքական փորձառություն ունեցող մարդիկ: Այդտեղ պետք է լիներ դերերի բաշխում, պարտականությունների ճշգրտում, յուրաքանչյուրն իր ոլորտում, իր հնարավորություններով օգտակար լիներ մեր ընդհանուր գործին։ Սա էր ամբողջությամբ առաջարկը, որը քարկոծվեց, վարկաբեկվեց եւ գնաց ամբողջությամբ այլ ուղղությամբ։ Սա սրտացավությունից ստեղծված՝ իրավիճակից ելքեր գտնելու առաջարկ էր։

Պարո՛ն Սաղաթելյան, մենք 1991-94 թվականների պատերազմի ընթացքում ունեցել ենք այնպիսի պահ, որ 1992 թվականին կորցրել ենք Արցախի տարածքի մոտ 40 տոկոսը։ Լաչինի միջանցքը 1992-ի աշնանը գրեթե փակվում էր, բայց դուրս եկանք այդ ծանր օրհասական իրավիճակից։ Հիմա չե՞ք կարծում, հնարավո՞ր է դուրս գալ այս ամենի միջից։ Կարելի՞ է կանգնեցնել Ադրբեջանին, հարված հասցնել, նրան բերել բանակցային դաշտ։

Այլ ճանապարհ չկա, միակ ճանապարհը սա է։ Վերջին 3 զինադադարները մեկ անգամ եւս փաստեցին, որ այս մարդկանց հետ պայմանավորվել անհնար է։ Եթե այսօր ողջ միջազգային հանրությունը, գերտերությունները չեն կարողանում կասեցնել կամ սրտանց չեն ուզում, կամ չգիտեմ՝ ինչ հաշվարկներով, այլեւս հետաքրքիր չէ։ Եթե մենք մնացել ենք թշնամու դեմ կանգնած, ուրիշ տարբերակ չկա, պետք է կռվենք, եւ վերջ։ Կռվելու համար ի՞նչ է անհարժեշտ, ի՞նչ պետք է անեն Հայաստանի այսօրվա պատասխանատուները։ Անմիջապես մեր ՀՕՊ-ի հարցը պետք է լուծեն՝ օդը պետք է փակվի, զենքի մատակարարումը կարողանան ապահովել. հայ զինվորը կռվում է։ Մենք ունենք սխրանքներ գործած հերոսներ, գեներալներ, ի՞նչ է նշանակում, որ ՀՀ վարչապետը խոսում է մեկ-երկու դասալիքների մասին։ Բոլոր ժամանակներում էլ դասալիքներ եղել են, բայց հարյուր հազարի մեջ տասը հոգո՞ւց ենք խոսում։ Ինչո՞ւ չենք խոսում մեր այն գեներալների, զինվորների, կամավորների մասին, որոնք սխրանք են գործում, հերոսություն են անում։ Ի՞նչ կարիք կա այսօր խոսելու դասալքության, հուսահատության կոչերով։ Ի՞նչ է նշանակում, կոչ ես անում՝ գնում ենք կռվելու, հաղթելու, եւ զուգահեռ խոսում ցավոտ փոխզիջումների կամ կապիտուլյացիայի մասին։ Չկա նման բան եւ չի կարող լինել։ Սա հայ ժողովրդի գոյության պայքարն է, պետք է համախմբվել, վերակազմակերպվել, բացթողումները շտկել եւ գնալ՝ այս ճակատագրական մարտը հաղթելու, ուրիշ ճանապարհ չկա։ Ով դրան տրամադիր չէ, պետք է մի կողմ քաշվի։ Ով այս ուղղությամբ չի առաջնորդվում, ինքն անելիք չունի այլեւս։ Չենք կարող այս երկիրն ու պետությունը տանել- կորցնել։

Դուք հուսահատ ե՞ք, թե՞ ոչ։

Երբեք, Դաշնակցությունն այսօր սահման է ուղարկում եւս մեկ վաշտ։ Պատերազմը սկսվելուց 2 ժամ հետո հայտարարել ենք, որ այս պետության զինվորն ենք, ամեն ինչ դնում ենք մի կողմ։ 3-4 ժամ հետո Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր կուսակցությունները միասնաբար նման հայտարարությամբ են հանդես եկել։ Սեպտեմբերի 27-ին Դաշնակցության առաջին գումարտակը շարժվել է սահման, այս ընթացքում 3 վաշտ ենք ուղարկել։ Ցավոք, փառք մեր տղերքին, ունենք կորուստներ, ունենք վիրավորներ, շարունակում ենք մեր վաշտերն ուղարկել սահման, որովհետեւ սա է ճանապարհը, մենք ինչպե՞ս հուսահատվենք։ Մի կարճ դրվագ ասեմ Դաշնակցության երիտասարդականի տղերքի հետ իմ երեկվա հանդիպումից․ 22-23 օր առաջին գծում էին, 2 օրով վերադարձել էին՝ ջոկատը վերակազմակերպելու ու վերադառնալու համար, ասացին՝ փոշմանել ենք, որ եկել ենք Երեւան, մենք այնտեղ շատ հպարտ, ուժեղ եւ մեր հասկացած դուխով ենք զգում։ Ի՞նչ է Երեւանի տրամադրությունը, այսինքն՝ տեղերով փոխվել ենք, փաստորեն, սահմանի տղերքը թիկունքին հույս էին տալիս, բայց պետք է հակառակը լինի չէ՞։ Պետք է արագ փոխենք այս մթնոլորտը, ուրիշ ճանապարհ չկա։ Կորուստներն անդառնալի են, զոհվում են լավագույնները, շատ դժվար է այս ամենը, բայց այլ ճանապարհ չկա։ Եթե գնանք այլ՝ հանձնվելու տրամաբանությամբ, ենթարկվելու ենք ցեղասպանության, եւ աշխարհը նայելու է այս ամենին։

Պետք է Ադրբեջանին ցավոտ հարված հասցնել։

Այո, ցավոտ հարված հասցնել եւ գնալ արժանապատիվ զինադադարի։ Այո, զինադադարը անհրաժեշտություն է, բայց զինադադար կունենանք միայն այն ժամանակ, երբ իրականում Ադրբեջանի մռութին իջնենք։ Դժվար է, մենք գիտենք, որ կորուստներ ունենք, բայց այլ ճանապարհ էլ չունենք։

Ես ոչ մի ձեւով չէի ուզում մեր զրույցը քաղաքականացնել, եւ, ընդհանրապես, ինձ համար սեպտեմբերի 27-ից հետո ներքին քաղաքականություն գոյություն չունի, բայց այս հարցը պիտի տամ։ Ի՞նչ եք կարծում, արժե՞, որպեսզի կուսակցական ջոկատներով տարանջատում լինի, Դաշնակցությունը ուղարկում է իր ջոկատը, այլ կուսակցություններ՝ իրենցը, սա ճի՞շտ ձեւ է։

Թող իմ գործընկերներն ինձ ներեն, բայց Դաշնակցության պարագան այլ է։ Դե, գիտեք 1990-94 թվականներից հետո Դաշնակցության հայտնի գումարտակի մասին։ Այդ ավանդույթը մենք շարունակել ենք։ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո մենք որոշում ենք կայացրել, որ Դաշնակցությունը պետք է շարունակի ունենալ իր գումարտակը։ Այս անցնող 2-3 տարիների ընթացքում այդ ազգ-բանակը մեզ համար եղել է գաղափարախոսություն եւ գործ։ Մենք պատրաստել ենք մեր տղաներին, աշխատել ենք պաշտպանության նախարարության հետ։ Եվ դրանով է պայմանավորված, որ մեր տղաներն ավելի պատրաստված են, եւ ժամեր հետո արագ կարողացանք ջոկատ կազմել։ Մենք ունենք դասակի, ջոկի, վաշտի հրամանատար, այս ամենը մեզ մոտ պատրաստ է, բայց ես չեմ հասկանում այն կոչը, որ գյուղապետերը, քաղաքապետերը կամ կուսակցությունները պետք է ջոկատներ ձեւավորեն, գնան՝ երկիրը պաշտպանելու։ 25 տարի առաջ ջոկատների հիման վրա ստեղծել ենք բանակ, հիմա ի՞նչ, բանակից վերադառնում ենք պարտիզանական կռիվների՞։ Ուրիշ բան, որ պետք է զորահավաք տեղի ունենա։ Այսինքն՝ տպավորություն է, որ երբեմն այդ կոչն անում ենք՝ կոչ անելու համար։ Ի՞նչ է նշանակում՝ հրամայում եմ՝ 18-50 տարեկան տղամարդիկ գնան, զինվորագրվեն։ Սա պետություն է, մեխանիզմներ գոյություն ունեն, կա ռազմական դրության մասին օրենք, զորահավաքի մասին օրենք, վերցրեք այդ օրենքները, պատշաճ կիրառեք։ Այսինքն՝ այս պետական ինստիտուտներն ամբողջությամբ քանդել լայվերո՞վ։ Պատերազմական իրավիճակում պետք է զերծ մնանք այդ անզգույշ լայվերից։ Ուղերձը պետք է լինի հստակ, կոնկրետ, ամեն մի բառ, տառ, նախադասություն նշանակություն պետք է ունենա այս օրերին։

Որպես համահայկական, ամենահին, ավանդական կուսակցություններից մեկի՝ Հայաստանի առաջնորդ՝ ի՞նչ կասեք մեր ժողովրդին։

Ես խոնարհվում եմ մեր ժողովրդի, հայ զինվորի, հայ գեներալի, բժշկի, Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների առաջ։ Պետք է վերակազմակերպվենք շատ արագ, ժամանակը քիչ է։ Վճռական, հաղթական տրամադրությամբ հասկանանք մեր սխալները, շատ արագ փոխենք այս տրամադրությունը եւ գնանք մեր հաղթանակի հետեւից։ Ես հավատում եմ դրան, հավատում են իմ ընկերները, մեր ժողովրդի մեծամասնությունը։ Մենք մի սխալ բան ենք արել այս ընթացքում, որ երբ ունեինք կորուստներ, շարունակում էինք մեր հասարակությանը կեղծիքով սնուցել։ Հիշում եմ, որ Դուք էլ խոսեցիք որոշ տարածքների կորուստների մասին եւ ինչի արժանացաք։ Մենք գիտեինք այդ մասին, բայց հանրությանը, իբրեւ ընդդիմադիր կուսակցություն, չէինք ասում, կրկին այդ իրավիճակում չընկնելու համար։ Հասարակությունը գիտի իրականությունը, գիտի, որ ունենք տարածքային, մարդկային զգալի կորուստներ, ֆիքսում ենք, բայց չենք խեղճանում, գիտակցում ենք պահի լրջությունը եւ գնում ենք առաջ։

դիտվել է 476 անգամ
ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan