Դոլարի փոխարժեքը աննշան նվազել է. Եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կազմել է 493.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 582.25 դրամ (նվազել է 0.17 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 642.22 դրամ (նվազել է 1.26 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.44 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 384.99 դրամ, ոսկի՝ 30,102.02 դրամ, պլատին՝ 13,921.66 դրամ: