ՊՆ․ Հատուկ խնդիրների լուծման համար հակառակորդի կողմից F-16-ի օգտագործման ապացույցներ կան
Մենք ունենք ադրբեջանական զինված ուժերի կողմից թուրքական F-16-ի օգտագործման ապացույցներ: Այս մասին հոկտեմբերի 26-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Մասնավորապես, բարձր ճշգրտության մարտական արկեր են օգտագործվել հատուկ մարտական խնդիրներ լուծելու համար»,- ասել է նա: