A Սերիայի պատմության մեջ երկրորդ անգամ եղբայրները գոլի հեղինակ են դարձել իրար դեմ խաղալով
1949 թվականից հետո առաջին անգամ ֆուտբոլի Իտալիայի առաջնությունում ֆուտբոլիստ եղբայրները դարձել են գոլի հեղինակ՝ խաղալով իրար դեմ:
«Բենևենտո» - «Նապոլի» A Սերիայի 5-րդ տուրի խաղում դաշտի տերերից աչքի է ընկել Ռոբերտո Ինսինյեն, իսկ հյուրերից՝ նրա ավագ եղբայր Լորենցո Ինսինյեն:
Իտալիայի առաջնությունում նախորդ անգամ նման բան տեղի ունեցել էր 1949-ին անցկացված «Ինտեր» - «Լացիո» խաղում, որտեղ գոլի հեղինակ էին դարձել Իշտվան և Ֆերենց Նյերշ եղբայրները, հաղորդում է Corriere dello Sport-ը:
Հիշեցնենք, որ Բենևենտոյում տեղի ունեցած խաղում «Նապոլին» կամային հաղթանակ էր տարել 2:1 հաշվով: