Ղրղզստանի նախագահի պաշտոնակատարը մտադիր է վայր դնել լիազորությունները՝ ընտրություններին մասնակցելու համար
Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Սադիր Ժապարովը հայտարարել է, որ մտադիր է վայր դնել լիազորությունները՝ ընտրություններին մասնակցելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունվարի 10-ին:
«Լիազորությունները վայր կդնեմ դեկտեմբերին եւ կմասնակցեն ընտրություններին մյուսների հետ հավասար»,-ասել է Ժապարովը:
Ղրղզական օրենքներն արգելում են նախագահի պաշտոնակատարին կամ վարչապետին առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնին:
Հոկտեմբերի 4-ին Ղրղզստանում կայացած ընտրություններից հետո խորհրդարանում չհայտնված կուսակցությունների աջակիցները զանգվածային անկարգություններ են կազմակերպել: Երկրի ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները անվավեր է ճանաչել եւ նոր ընտրություններ նշանակել դեկտեմբերի 20-ին: Խորհրդարանի խոսնակն ու վարչապետը հրաժարական են տվել: Նոր խոսնակ է ընտրվել Կանատ Իսաեւը, իսկ վարչապետ՝ Ժապարովը: Նրան են փոխանցվել նաեւ նախագահի լիազորություններն այն բանից հետո, երբ հոկտեմբերի 15-ին Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարական տվեց: