Թրամփը հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանը չեն ցանկանում ընտրություններում իր հաղթանակը
ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանի Դաշնությունը չեն ցանկանում, որ ինքը վերընտրվի, բայց հաղթանակի դեպքում առաջին զանգերից մեկը, նրա կարծիքով, կգա Թեհրանից:
«Եթե մենք հաղթենք ընտրություններում … իմ առաջին զանգերից մեկը գործարքի առաջարկով, ես կստանամ Իրանից», – Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ եթե նա հաղթի գալիք նախագահական ընտրություններում, ապա կարճ ժամանակում գործարք կկնքի Իրանի հետ:
«Նրանք (իրանցիները – խմբ.) չեն ցանկանում իմ հաղթանակը, և Ռուսաստանը չի ցանկանում իմ հաղթանակը, սա մի բան է, որը յուրահատուկ է այս երկու երկրների դեպքում, նրանք չեն ցանկանում, որ ես հաղթեմ», – ասել է ԱՄՆ նախագահը: