Օրական 600 - 700 ժինգյալով հաց ենք թխում, պատվերները շատ-շատ են. Ժենգյալով հացն արցախցու հետ եկել է Դիլիջան. CivilNet (Տեսանյութ)
Դիլիջանի «Հովեր» հյուրանոցում հյուրընկալված արցախցի կանայք Արցախի հայտնի ժենգյալով հացի բիզնես են սկսել. պատվերներ ստանում են ոչ միայն Դիլիջանից, այլև Երևանից ու Հայաստանի այլ վայրերից։
Վաճառքից ստացված գումարի մի մասը, հյուրանոցի նախաձեռնությամբ, աշխատավարձի տեսքով բաժանվում է կանանց, մյուս մասն ուղղվում է հյուրանոցում նրանց կարիքներին։