Պատրաստ չեմ երկրի կառավարումը կնոջ ուսերի վրա դնելու. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ավելի վաղ ինքը համարել է, որ բելառուս կանայք պատրաստ չեն պետության ղեկավարի պաշտոնին ոչ այն պատճառով, որ չի հարգում նրանց՝ գրում է mk.ru-ն:
«Ես շատ հարգում եմ ձեզ, – ասել է Լուկաշենկոն, – այսօր կնոջ ուսերին դնել այս երկիրը՝ այս Սահմանադրությամբ, այս խնդիրներով …»:
Նա նշել է, որ շատերը սխալմամբ համարում են, որ նախագահական գրասենյակը նման է «ցարական» գրասենյակին, որտեղ անհրաժեշտ է միայն «մատվ ցույց տալ»: Սակայն իրականում «պետք է կարողանալ ճկուն լինել»,- նշել է նա:
Լուկաշենկոն նշել է, որ ինքը կարող է իրեն «կանանց նախագահ» անվանել, քանի որ կանայք միշտ աջակցել են իրեն: Նա նաև հիշեցրել է, որ մայրը իրեն մենակ է մեծացրել, այդ պատճառով էլ ինքը «հատուկ վերաբերմունք ունի կանանց նկատմամբ»: