Ոսկին արժեզրկվում է` ԱՄՆ տնտեսության խթանման փաթեթի հետ կապված որոշակիության սպասումով
Երեքշաբթի առավոտյան ոսկու գինը նվազում է, ներդրողները շարունակում են հետեւել նորություններին ԱՄՆ տնտեսության խթանման շուրջ, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Comex բորսայում ընկել է 0.36 տոկոսով կամ 6.85 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1904.9 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.43 տոկոսով` մեկ ունցիայի դիմաց 24.593 դոլար:
Երեքշաբթի ձուլակտորների գներն ընկնում են, ընդ որում ներդրողները նախընտրում են հրաժարվել ակտիվ առեւտրից` զգուշանալով ԱՄՆ խթանման նոր փաթեթի շուրջ համաձայնության գալու վերջնաժամկետի նախաշեմին եւ գալիք նախագահական ընտրություններից: